Բացել լրահոսը Փակել լրահոսը
A A

Հայաստանում Ռուսաստանի նոր դեսպան է նշանակվել

Պաշտոնական
rus148225106124_yt4es

ՌԴ նախագահ Վլադիմիր Պուտինը Հայաստանում արտակարգ և լիազոր դեսպան է նշանակել Սերգեյ Կոպիրկինին։ Նա կփոխարինի Իվան Վոլինկինին։

Այս մասին տեղեկանում ենք INTERFAX.RU -ից։ Սերգեյ Կոպիրկինը ծնվել է 1962 թվականին: Նա աշխատել է Եվրամիությունում ու Եվրոպական Ատոմային գործակալությունում ՌԴ ներկայացուցչությունում որպես մշտական ներկայացուցչի տեղակալ: Իվան Վոլինկինը ՀՀ-ում ՌԴ արտակարգ և լիազոր դեսպան էր նշանակվել 2013 թվականի մարտի 21-ին: Հավատարմագրերը հանձնել է 2013 թվականի մայիսի 25-ին: