Բացել լրահոսը Փակել լրահոսը
A A

Պորտուգալացիները դժգոհ են ռուս մրցավարի նշանակումից

Սպորտ
sport-evroliga

Պորտուգալական «Սպորտինգ» ֆուտբոլային ակումբը դժգոհ է Եվրոպայի լիգայի քառորդ եզրափակիչ փուլի «Աթլետիկոյի» հետ առաջին խաղի մրցավարական նշանակումից: Այդ հանդիպումը սպասարկելու է ռուսաստանցի մրցավար Սերգեյ Կարասեւին, ում մասնագիտական հմտության վրա կասկածում են պորտուգալական ակումբի ղեկավարները: «Սպորտինգի» նախագահ Բրունո դե Կարվալյոն հիշեցրել է Եվրոպայի լիգայի 2014-15թթ Եվրոպայի լիգայի քառորդ եզրափակիչի «Շալկե-04» - «Սպորտինգ» հանդիպումը, որի ժամանակ ռուս խաղավարը, ըստ նրա, սատարել է գերմանական ակումբին եւ օգնել հաղթել 4:3 հաշվով: Մասնավորապես՝ Սերգեյ Կարասեւն այդ խաղում հեռացրել էր «Սպորտինգի» խաղացողներից մեկին, հաշվել էր «Շալկեի» խաղից դուրս վիճակում խփած գնդակը, բացի այդ հյուրերի դարպասին նշանակել էր կասկածելի 11մ հարված: «Սպորտինգի» նախագահը պաշտոնապես բողոքարկել է այդ նշանակումը եւ դիմել է Պորտուգալիայի ֆուտբոլի ֆեդերացիային, որպեսզի այն ազդի ՈՒԵՖԱ-ի վրա: Նշենք, որ Եվրոպայի լիգայի քառորդ եզրափակիչ «Աթլետիկո» - «Սպորտինգ» հանդիպումը կկայանա այսօր, Մադրիդում: