Բացել լրահոսը Փակել լրահոսը
A A

«Մինչև բանակ գնալը երեխաները պետք է հոգեպես պատրաստ լինեն» (տեսանյութ)

Կարևոր լուրեր Քաղաքականություն
arkadi-ter-tadevosyan

«Սովորողների ռազմահայրենասիրական դաստիարակության ռազմավարության մասին» կառավարության որոշման նախագծի շուրջ քննարկումները շարունակվում են:  Ռազմագիտության ուսուցիչ Սամվել Վանեսյանը կարծում է, որ հիմա չեն գնահատում ռազմահայրենասիրական  կրթությունը։ «Երեխային պետք է տանք ռազմահայրենասիրական դաստիարակությունը անկախ սեռից։ Երեխաները վերջացնում են 12-րդ դասարանը, գնում են բանակ, բայց նրանք պետք է հոգեպես պատրաստ լինեն։ Մեր սահմանները պահում են զինվորները, եթե նա պատկերացում չունենա, չի կարող պահպանել հայրենիքը»,- ասաց նա այսօր լրագրողների հետ հանդիպման ժամանակ։   Ըստ նրա՝ ՆԶՊ դասաժամերում բացթողումներ կան, որոնք ռազմահայրենասիրական դաստիարակությունը կլրացնի։ «Միայն դասաժամերը քիչ են, շաբաթական տրվում է մեկ ժամ, որը շատ քիչ է։ Կոնկրետ առաջարկությունն այն է, որ սկսեն ցածր դասարաններից, քանի որ «Ռազմագիտություն» առարկայի ուսուցումը ստանում են ութերորդ դասարանից հետո»,- ասաց Սամվել Վանեսյանը։ Նա հիշեցրեց ապրիլյան քառօրյա պատերազմը, նշելով, որ զինվորական սպաները դիրքերում քիչ էին, անձնակազմը քիչ էր, ինչը մեծ կորուստների պատճառ էր։ «Սպայական կազմը չէր կարողացել օգնության հասնել, երեխաները պետք է որոշ չափ պատրաստ գնան ծառայելու, այսինքն իրենք պետք է պատրաստ լինեն»,- նշեց Սամվել Վանեսյանը։ Արցախյան ազատամարտի հերոս, գեներալ-գնադապետ Արկադի Տեր-Թադևոսյանը ևս պնդում է, որ ռազմահայրենասիրական դաստիրարակություն պետք է լինի դպրոցներում։ «Ռազմահայրենասիրությունը մտնում է հայրենասիրության մեջ։ Զարգացած երկրում առաջին տեղում հայրենասիրությունն է։ Հիմա մենք վատ վիճակի մեջ ենք, այս հարցը բարձրացվել է, տարբեր մարդիկ կարծիքներ ունեն, միայն զենք վերցնելը չէ ռազմահայրենասիրությունը։ Մեր արժեքները պետք է չմոռանանք, պետք է ունենանք այն, ինչ ունի զարգացած երկիրը»,- նշեց գեներալ գնդապետը։ Ըստ նրա, խնդիրն այն է, որ կառավարությունը պատշաճ չի բացատրել, թե ինչ է ուզում և ինչ քայլեր պետք է ձեռնարկեն։ «Ծրագիրը պարզ չէ, ամեն կուսակցություն ունի իր ծրագիրը, մի օպտիմալ տարբերակ է պետք։ Իմ կարծիքով մենք փոքր քաոսի մեջ ենք։ Եթե հասարակությունը չի հասկանում, ապա պետք է բացատրենք, թե ինչն է ճիշտ։ Լուրջ քննարկումների փուլ է պետք»,-ասաց Արկադի Տեր-Թադևոսյանը։