A
A
Նիկոլ Փաշինյանը քայլելով հասավ Շենավան (տեսանյութ)
Նիկոլ Փաշինյանն իր՝ Գյումրիում մեկնարկած «Իմ քայլը» արշավով հասել է Լոռու մարզի Շենավան գյուղ: Քայլարշավին միացել են նոր մասնակիցներ Երևանից: Նիկոլ Փաշինյանը նոր մասնակիցներին տալիս է «Իմ քայլը» կրծքանշան: Քայլարշավը մեկնարկել է մարտի 31-ին: Այն տևելու է 14 օր, և արդեն ապրիլի 13-ին «Իմ քայլ» նախաձեռնության մասնակիցները, անցնելով Դիլիջանը, Սևանը և Աբովյանը, կլինեն Երևանում: Նույն օրը ժամը 18:30-ին Ազատության հրապարակում կմեկնարկվի հանրահավաքը: Հիշեցնենք, որ «Քաղաքացիակն պայմանագիր» կուսակցության նախաձեռնած «Իմ քայլը» արշավի նպատակն է Սերժ Սարգսյանի իշխանավորման երրորդ ժամկետի կանխումը: