Բացել լրահոսը Փակել լրահոսը
A A

Կեմերովոյի նահանգապետը հրաժարական է տվել (տեսանյութ)

Քաղաքականություն
7F8DBD08-F8CD-48C2-A403-872A7FC029D0_w1023_r1_s

Ռուսաստանի Կեմերովո քաղաքի «Զիմնյայա վիշնյա» առևտրի կենտրոնում տեղի ունեցած ողբերգական հրդեհից հետո Կեմերովո մարզի նահանգապետ Աման Տուլեևը հրաժարական է տվել։ Մարզպետարանի պաշտոնական կայքում հրապարակված տեսաուղերձում Տուլեևը ասել է, որ հրաժարականը «միակ ճիշտ որոշումն է»։ Վլադիմիր Պուտինը, հիմք ընդունելով Կեմերովոյի նահանգապետի հրաժարականի դիմումը, հրամանագիր է ստորագրել նրա լիազորությունների վաղաժամկետ դադարեցման մասին։ Կեմերովոյի նահանգապետի ժամանակավոր պաշտոնակատար է նշանակվել Տուլեևի տեղակալը՝ Սերգեյ Ցիվիլյովը։ «Զիմյայա Վիշնյա» առևտրի կետրոնում մարտի 25֊ին բռնկված հրդեհի զոհերի թիվը, պաշտոնական տվյալներով, 64֊ն է, այդ թվում՝ 41 երեխաներ։