«Հանուն Հայաստան պետության ճակատը» ապրիլի 9-ից կսկսի հանրահավաքները (տեսանյութ)
«Շատ դժվար հասկացողների համար կրկնում եմ՝ ճակատը կողմ է խաղաղ քաղաքցիական պայքարին»,- այսօր «Հանուն Հայաստան պետության ճակատի» հանրահավաքի ժամանակ մի քանի անգամ կրկնեց «Ժառանգության» վարչության նախագահ Արմեն Մարտիրոսյանը։ Ըստ նրա՝ միասնական պայքարը պետք է սկսել ապրիլին 9-ից, երբ Սերժ Սարգսյանը պաշտոն չի ունենա։ «Քաղաքական տրամաբանությունը կա, սա հնարավորություն է ապրիլից 9-ից , ֆորս մաժոր է, պետք է օգտվենք։ Մի օր լինելու է, ինչքան հեռանա ժամկետը, ավելի ծանր է լինելու, բայց լինելու է իշխանափոխությունը։ Ցանկացած պարագայում ապրլի 9-ից ունենում ենք ֆորս մաժորի հնարավորւթյուն։ Մենք իրավունք չունենք այս վիճակում թողնել հայրենիքը։ Պետք է հավատանք ու ձգտենք դրանց։ Աշխարհը փոխել են երազողները»,- հայտարարեց նա։ Թամար Հովհաննիսյանը իր խոսքում կոչ արեց բոլորին միանալ պայքարին, քանի որ տանը նստելով ոչինչ փոխել չի լինի։ «Ես վստահ եմ, որ Սերժ Սարգսյանի մոտիկները ևս դժգոհ են, կուշտ են այս վիճակից, հոգնել են։ Դուք ձեր վրա պատասխանատվություն վերցրեք, ովքեր հիասթափված են, ովքեր հուսահատ են։ Ապրիլի 9-ից եկեք հրապարակ ամեն օրյա ռեժիմնով կանգնելու մեր հայրենքի համար։ Այս հրապարակը ազնիվ մարդկանց տեղ է։ Նվիրումի գնացող մարդկանց տեղ է»,- նշեց նա։