17 ընտանիք ապրում է անմարդկային պայմաններում (տեսանյութ)
Արցախի 32 հասցեում գտնվող հանրակացարանում կենցաղային պայմաններից զուրկ պայմաններում է ապրում 17 ընտանիք: Սանիտարահիգիենիկ պայմաններից զուրկ է նաեւ ընդհանուր զուգարանը։ 10 տարի առաջ այս շենքը՝ դեպոյի տարածքում գտնվող այլ շինությունների հետ փոխանցվել է Հարավկովկասյան երկաթուղի ՓԲԸ-ին: Սակայն վերջինս որեւէ պարտավորություն չունի բնակիչների նկատմամբ: Տրանսպորտի եւ կապի նախարարությունը «Հարավկովկասյան երկաթուղիներ» ՓԲԸ-ի հետ քննարկել է խնդիրը եւ բնակիչներին առաջարկել տեղափոխվել Արցախի 42 հասցեի շենք: Նրանք սակայն չեն համաձայնվել: Բնակիչներց մեկի՝ Լարիսա Հակոբյանի խոսքերով՝ այնտեղի բնակարանային պայմաններն էլ ավելի վատն են. «Այդ ընտանիքներն այդ բնակարաններում չեն կարող տեղավորվել: Մեկ զուգարան էր՝ եւ կանանց, եւ տղամարդկանց համար: Առանց հոսանքի, ջրի, առաստաղ չունի, հատակը վերանորոգված չէ»,- ասում էնա: Այս պայմաններում են ապրում նաև բազմաթիվ երեխաներ, որոնք ոչ միայն խաղալու տեղ չունեն, այլև առողջական խնդիրներ են ձեռք բերել խոնավ շենքի ներսում: Բնակիչներն իրենց խնդրի մասին բազմիցս տեղեկացրել են պատկան մարմիններին, առայժմ դրական պատասխան չեն ստացել: Մանրամասները՝ տեսանյութում: