Բացել լրահոսը Փակել լրահոսը
A A

Մեղադրանքը Արթուր Մովսիսյանին չի վերաբերում, այլ Ժիրայր Սեֆիլյանին

Հասարակություն
1-9

Ապօրինի զենք-զինամթերքի տեղափոխման հայտնի քրեական գործով  3 տարվա ազատազրկման դատապարտված  Արթուր Մովսիսյանի մեղադրանքը քաղաքական է: Այսօր Վերաքննիչ դատարանում հայտարարել է նրա պաշտպան Արայիկ Պապիկյանը: «Դա իրեն չի վերաբերում, Ժիրայր Սեֆիլյանին է վերաբերում: Ուղղակի Արթուր Մովսիսյանը գործի շրջանակներում  անկախ իր կամքից, առանց որեւէ գործողություն կատարելու  դարձել է կազմակերպված խմբի անդամ:  Նա ոչ միայն կազմակերպված խմբի անդամ է դարձել, այլ նաեւ դարձել է ռազմավարարական հաստատություններ զավթելու մտադրություն ունեցող անձանց խմբի անդամ»,- ասաց Արայիկ Պապիկյանը:  Որեւէ ապացույց սակայն, ըստ պաշտպանի,  չկա, որ հանրապետությունից բացակայող Արթուր Մովսիսյանը կապ ունի այս գործի հետ: Պաշտպան Արայիկ Պապիկյանը  միջնորդել է արդարացնել Արթուր Մովսիսյանին: