Բացել լրահոսը Փակել լրահոսը
A A

Մոսկովյան փողոցը հիմնովին կնորոգվի. 222 մլն դրամ է նախատեսվել

Պաշտոնական
22.-Moskovyan-48A-9.200dr.

Կառավարությունն այսօրվա նիստում  համաձայնել է Երևանի վարչական տարածքում գտնվող անշարժ գույքի, իրավաբանական անձանց կանոնադրական կապիտալում պետական մասնակցության մասնավորեցումից կուտակված միջոցների մնացորդից մինչև 181 միլիոն դրամ ուղղել Մոսկովյան փողոցի հիմնանորոգման աշխատանքների իրականացմանը:

Երևանի քաղաքապետ Տարոն Մարգարյանի ներկայացրած որոշման նախագծում ասվում է, որ Մոսկովյան փողոցի Նալբանդյան-Մաշտոցի պողոտա հատվածը շուրջ երկու տասնամյակ չի հիմնանորոգվել, ինչը դժվարություններ է առաջացնում փողոցային անվտանգ երթևեկության առումով։ Ծրագրով առաջարկվում է Մոսկովյան փողոցի այդ հատվածն ամբողջովին հիմնանորոգել։ Հիմնանորոգման աշխատանքների նախահաշվային արժեքը կազմում է ավելի քան 222 միլիոն դրամ։