Բացել լրահոսը Փակել լրահոսը
A A

Հայ շախմատիստները լրացրել են միջազգային կոչումների նորմաներ

Սպորտ
sport-chess-1

Բաթումում ավարտված Եվրոպայի առաջնությունում պատանի շախմատիստներ Շանթ Սարգսյանը, Աննա Սարգսյանը եւ Վահե Դանիելյանը լրացրել են միջազգային վարպետի նորմեր:  Այդ մասին հայտնում է Հայաստանի շախմատի ֆեդերացիայի պաշտոնական կայքը: Շանթ Սարգսյանը 11 հնարավորից վաստակել է 6,5 միավոր եւ 2-րդ անգամ լրացրել գրոսմայստերի նորմա: Առաջին անգամ նա դա լրացրել էր Հայաստանի այս տարվա առաջնությունում: Մրցաշարում հիանալի հանդես եկած Աննա Սարգսյանը, վաստակելով 5 միավոր, 88 կետով բարելավել է իր անհատական վարկանիշը եւ լրացրել կանանց միջազգային վարպետի նորմա: Վահե Դանիելյանը վաստակել է 5,5 միավոր եւ լրացրել միջազգային վարպետի նորմա: