A
A
Պուտին.Կեմերովոյում հրդեհի պատճառը «հանցավոր անփութությունն է» (տեսանյութ)
«Զիմնյայա վիշնյա» առևտրի կենտրոնում հրդեհի ժամանակ զոհվել է առնվազն 64 մարդ Ռուսաստանի նախագահ Վլադիմիր Պուտինը հայտնել է երկուշաբթի օրը, որ Կեմերովոյի առևտրի կենտրոնում տեղի ունեցած հրդեհը հանդիսանում է «հանցավոր անփութության» արդյունք: Կեմերովոյում կատարված Պուտինի հայտարարությունը փոխանցել է պետական հեռուստաալիքը: Քննիչները փորձում են պարզել մարդաշատ առևտրային կենտրոնում տեղի ունեցած հրդեհի պատճառները, որի արդյունքում զոհվել է առնվազն 64 մարդ: Իրենց խոսքերով, պահակն անջատել էր իրազեկման համակարգը, իսկ որոշ ելքերը, կանոնների խախտմամբ, արգելափակված էին: Նաև հայտնում են, որ զոհվածներից 41-ը երեխաներ էին: