Բացել լրահոսը Փակել լրահոսը
A A

ՀՖՖ-ն զգուշացրել է ակումբներին, տուգանել կարգազանցներին

Սպորտ
sport-hff-kargapah

Հայաստանի ֆուտբոլի ֆեդերացիայում կայացել է Կարգապահական կոմիտեի հերթական նիստը: Դրա քննարկունից պարզվել է, որ բարձրագույն խմբի «Փյունիկ» - «Ալաշկերտ» խաղին նստելատեղերը կեղտոտ են եղել: Այդ կապկացությամբ ՀՖՖ-ն իր բոլոր ակումբներին զգուշացրել է մաքուր պահելու նստելատեղերը: Մեկ այլ որոշումից հայտնի է դարձել, որ պատանեկան առաջնության «Արարատ-2000» - «Արարատ-Մոսկվա-2000» հանդիպումը սկսել է ուշացումով, որի համար «Արարատ» ակումբը տուգանվել է 5000 դրամով: Իսկ ահա մարտի 17-ին նախատեսված «Բանանց-03» - «Գանձասար-Կապան-03» հանդիպումը չի կայացել, ըստ արձանագրության, անբարենպաստ եղանակի պատճառով: Ուշագրավն այն է, որ այդ օրը Երեւանում եղել է առանց տեղումների եղանակ, +17 աստիճան ջերմություն։ Ինչեւէ, «Բանանց-03» - «Գանձասար-Կապան-03» հանդիպումը վերախաղարկվելու է: ՀՖՖ կարգապահական կոմիտեն «Փյունիկ» ակումբին տուգանել է 10 հազար դրամով՝  «Փյունիկ-2-02» - «Էրեբունի02» խաղում տանտերերի ֆուտբոլիստ Զավեն Ասատրյանի կողմից հայհոյանք օգտագործելու եւ հեռացվելու համար: