Բացել լրահոսը Փակել լրահոսը
A A

Եվրոպայի առաջնություն. Ռոբերտ Հովհաննիսյանը պարտվեց եւ լքեց առաջին տեղը

Սպորտ
a1evrochess

Բաթումում ընթացող տղամարդկանց շախմատի Եվրոպայի անհատական առաջնությունում այսօր կայացան 5-րդ տուրի պարտիաները:   Մրցաշարի միանձնյա առաջատար, Հայաստանը ներկայացնող Ռոբերտ Հովհաննիսյանը, այս անգամ անհաջող հանդես եկավ եւ կրեց իր առաջին պարտությունը՝ սեւերով զիջելով իսրայելցի Տամիր Նաբաթիին: Այդ սայթաքումից հետո մեր շախմատիստը 4 միավորով բաժանում է 4-21-րդ տեղերը: Առաջատար եռյակին հետապնդողների խմբում է նաեւ Հայաստանի այս տարվա չեմպիոն Հայկ Մարտիրոսյանը, որն այսօր խաղաղ դաշն կնքեց անգլիացի գրոսմայստեր Գավեյն Ջոնսի հետ:   3,5-ական միավոր ունեն Հրանտ Մելքումյանը, Գաբրիել Սարգսյանը եւ Արման Փաշիկյանը: Առաջինն ընթացիկ տուրում հաղթեց լատվիացի Տոմս կանտանսին, իսկ վերջինները ոչ-ոքի ավարտեցին իրենց պարտիաները:   Վաղը տեղի կունենան 6-րդ տուրի պարտիաները: Ռոբերտ Հովհաննսիյանը սպիտակներով կմրցի ռուսաստանցի Անտոն Դեմչենկոյի հետ, իսկ Հայկ Մարտիրոսյանի մրցակիցը կլինի ադրբեջանցի Գադիր Գուսեյնովը: Հրանտ Մելքումյանը, Գաբրիել Սարգսյանը եւ Արման Փաշիկյանը առաջիկա հակառակորդները կներկայացնեն Շվեյցարիան, Ուկրաինան ու Ռումինիան: Իսկ ահա 3 միավոր ունեցող գրոսմայստեր Սամվել Տեր-Սահակյանը կմրցի իր հայրենակից, ՖԻԴԵ-ի վարպետ Արթուր Դավթյանի հետ: