Բացել լրահոսը Փակել լրահոսը
A A

Անհարմար եմ զգում, որ այս երկրում եմ ապրում. իրավապաշտպան (տեսանյութ)

Քաղաքականություն
Untitled2-4

Շուշիի առանձնակի գումարտակի հրամանատար Ժիրայր Սեֆիլյանի եւ մյուսների գործով դատավճռից  հետո  իրավապաշտպան Ավետիք Իշխանյանը խորը հիասթափություն է ապրել:  «Երբ իմացա դատավճիռը...   ես այդպիսի վատ զգացողություն  չեմ ունեցել, ինչպես երեկ: Ես անհարմար եմ զգում, որ այս երկրում եմ ապրում»,- ասաց Ավետիք Իշխանյանը: Ժիրայր Սեֆիլյանը երեկ դատապարտվեց 10 տարի 5 ամիս ժամկետով  ազատազրկման, չնայած  պաշտպանական կողմը պնդում էր՝ որեւէ ապացույց չկար  նրա դեմ: Առաջին աստիճանի Մարտական խաչի շքանշանակիր   Սեֆիլյանի գործը իրավապաշտպանին 1937 թիվն է հիշեցնում: «1937 թ-ին առանց որեւէ մասնակցության, առանց որեւէ ինչի՝ մարդկանց մեղադրանք էին առաջադրում: Դրա համար էր ինձ համար ավելի մեծ շոկ, քան մինչ այդ եղած քաղաքական բանտարկյալները»,- ավելացնում է Հայաստանի Հելսինկյան կոմիտեի նախագահ Ավետիք Իշխանյանը: Նրա խոսքերով՝ այսօր բոլոր քաղաքական եւ քաղաքացիական միավորները  պետք է համախմբվեն եւ հայտարարություններով հանդես գան:   Առայժ հայտարարությամբ հանդես են եկել «Երկիր Ծիրանի» եւ «Ժառանգություն» կուսակցությունները.    «Ավելին, ես կասեմ այն քաղաքական ուժերը, կուսակցությունները , որոնք իրենց համարում են ընդդիմադիր եւ ոչ իշխանական, եթե լռեն, ուրեմն նրանք մասնակից են հանցագործությանը»,- եզրափակեց Ավետիք Իշխանյանը: https://youtu.be/OR_PcftGTeM