Բացել լրահոսը Փակել լրահոսը
A A

Հրայր Թովմասյանը ընտրվեց ՍԴ նախագահ (տեսանյութ)

Կարևոր լուրեր Քաղաքականություն
fb9892d8234db43f7e6806ae99e9eb0c

ԱԺ նիստին Ժամանակավոր հաշվիչ հանձնաժողովի նախագահ Գագիկ Մելիքյանը հայտարարեց ՍԴ նախագահի պաշտոնում առաջադրված Հրայր Թովմասյանի` փակ, գաղտնի քվեարկության արդյունքները։ Նա նշեց, որ 105 պատգամավորից մասնակցել է 94-ը, սակայն քվեատուփը բացելուց հետո հայտնաբերել են 93 քվեաթերթիկ, որից 2 անվավեր, 64 կողմ, 27 դեմ։ ՍԴ նորընտիր Հրայր Թովմասյանն իը ելույթում նշեց, որ ամեն ինչ կանի պատգամավորների հետ միասին, որպեսզի մեր ազգը լինի ազատ ու երջանիկ։