Բացել լրահոսը Փակել լրահոսը
A A

Քսենիա Սոբչակը արտասվելով լքել է հեռուստատաղավարը (տեսանյութ)

Քաղաքականություն
ab318ae23e87a0cfbcd1fd023cc2ead8

ՌԴ նախագահի թեկնածու Քսենիա Սոբչակը «Ռոսիա 1» հեռուստալիքով ընթացող հեռուստաբանավեճի ժամանակ արտասվել է: Սոբչակն իր ընդդիմադիրներին, այդ թվում ՌԼԴԿ ղեկավար Վլադիմիր Ժիրինովսկիին մեղադրել է, որ նրանք «միայն իրեն են ընդհատում»: «Ես բողոքելու եմ ԿԸՀ-ին: Ես սա անարդար եմ համարում: Այս մարդիկ ընդհատում են միայն ինձ: Ես պահանջում եմ վերադարձնել իմ ժամանակը»,— ասել է նախագահի թեկնածուն:

Նա բանավեճի հաղորդավար Վլադիմիր Սոլովյովին մեղադրել է նրանում, որ նա թույլ է տալիս իր ստուդիայում իրեն վիրավորեն: Սոլովյովը նշել է, որ չի կարող ազդել իրավիճակի վրա, քանի որ չի կարող ընդհատել թեկնածուներին: