Բացել լրահոսը Փակել լրահոսը
A A

Շամախյան տեղամասում հատված ծառեր են հայտնաբերվել (տեսանյութ)

Հասարակություն
30720e3d7d6e42a1f0a2e6v3e473cba37

Ֆեյսբուքյան ակտիվ հասարակությունը շարունակում է ահազանգել տարբեր դեպքերի մասին: «Armenian Extreme club»-ի տնօրեն Գոռ Հովհաննիսյանը ահազանգում է . «Սա մեր առաջին մոտոստուգումն է: Ստուգեցինք ամբողջ Շամախյան տեղամասը: Հայտնաբերված բոլոր խախտումները և անհրաժեշտ ինֆորմացիան ֆիքսված է և կհասնի ուր որ պետք է»: Նշենք, որ վերջերս Գոռ Հովհաննիսյանի և մի շարք այլ ակտիվ բնասերների նախաձեռնությամբ ստեղծվել է «Բնապահպանի տուն» կառույցը, որի նպատակն է Տավուշի մարզի անտառներում անկախ մոնիթորինգի անցկացումը:  «Այսօր քշեցինք մոտ 35կմ: Անցանք Բլդանի կիրճով, բարձրացանք դեպի ձախ` Մաթոսավանք ու ավելի վերև, հետո գնացինք Ջուխտակ, ուղղվեցինք դեպի Փափախ քար ու Մարգահովիտ, հետո ներքևով Շամախյան ու վերադարձանք տուն: Անցանք ամբողջ ազգային պարկի գրեթե 1/4-րդը»,- գրել է նա: