Բասկետբոլիստները կնշեն Երեւանի հիմնադրման 2800-ամյակը
Մարտի 12-14-ը Երեւանում կանցկացվի բասկետբոլի միջազգային մրցաշար, որը նվիրված կլինի Երեւանի հիմնադրման 2800-ամյակին: Ինչպես հայտնում է Հայաստանի բասկետբոլի ֆեդերացիայի մամուլի ծառայությունը, բոլոր հանդիպումները կկայանան «Միկա» մարզահամալիրում, թեեւ նախապես որոշված էր երեք հանդիպում անցկացնել Օլիմպավանում: Մրցաշարի թարմացված խաղացանկն այսպիսի տեսք ունի. 12 մարտի Ժամը 18:00՝ «Հունդայի» Թբիլիսի - «Արարատ» Թեհրան Ժամը 20:00՝ «Ուրարտու» Երեւան - «Գազպրոմ Մոսկովսկի» Մոսկվա 13 մարտի Ժամը 18:00՝ «Գազպրոմ Մոսկովսկի» Մոսկվա - «Հունդայի» Թբիլիսի Ժամը 20:00՝ «Ուրարտու» Երեւան - «Արարատ» Թեհրան 14 մարտի Ժամը 18:00՝ «Գազպրոմ Մոսկովսկի» Մոսկվա - «Արարատ» Թեհրան Ժամը 20:00՝ «Ուրարտու» Երեւան - «Հունդայի» Թբիլիսի