Բացել լրահոսը Փակել լրահոսը
A A

«Գանձասար-Կապանը» մնացել է առանց սեփական դաշտի

Սպորտ
sport-gandzasar

Հայաստանի ֆուտբոլի գավաթի խաղարկության խաղացանկում տեղի է ունեցել փոփոխություն: Այդ մասին հայտնում է Հայաստանի ֆուտբոլի ֆեդերացիայի կազմակերպման եւ անցկացման բաժինը: Մարտի 7-ին նախատեսված կիսաեզրափակիչ փուլի «Գանձասար-Կապան» - «Շիրակ» հանդիպումը տեղի է ունենալու Գյումրիի «Քաղաքային» մարզադաշտում: Դա նշանակում է, որ կապանյան ակումբը մնացել է առանց սեփական դաշտի եւ չգիտի որտեղ անցկացնել տնային հանդիպումները: Մրցաշրջանի սկզբում «Գանձասար-Կապանն» իր հանդիպումներն անցկացնում էր «Հանրապետական» ստադիոնում, որն այժմ փակ է, քանի որ այնտեղ նախապատրաստական աշխատանքներ են տարվում: Զարմանալի չէ, որ այս տարի կապանցիներն իրենց տնային հանդիպումներն առայժմ անցկացնում են հենց մրցակիցների հարկի տակ: Մասնավորապես՝ «Փյունիկի» հետ տնային խաղը կայացել է վերջինիս մարզադպրոցի խաղադաշտում: Այդպիսով, Գյումրիի «Շիրակը» Հայաստանի գավաթի խաղարկության նախավերջին փուլում շոշափելի առավելություն է ստացել, քանի որ երկու խաղերն էլ անցկացնելու է սեփական դաշտում: