Այս տարի ավարտին կհասցվեն բոլոր կիսատ մնացած հայկական ֆիլմերը (տեսանյութ)
ՀՀ մշակույթի նախարար Արմեն Ամիրյանը ներկայացնում է ֆիլմերի ֆինանսավորման ընտրության նոր կանոնակարգը եւ ոլորտին վերաբերող հարցերն ու խնդիրները։ Ասուլիսին մասնակցում են նաև Ազգային կինոկենտրոնի տնօրեն Շուշանիկ Միրզախանյանը եւ Կինոկենտրոնի գեղարվեստական ղեկավար-ֆիլմ հանձնակատար Արսեն Բաղդասարյանը։ Նախարարը նշեց, որ Կինոկենտրոնն այլևս կինոարտադրանքով չի զբաղվելու։ Նա ընդհամենը կաջակցի ֆիլմարտադրողին։ Սա մշակույթի նախարարության հերթական ռեֆորմն է։ Նոր կանոնակարգ և նոր կառուցվածք։ Գեղարվեստական ղեկավար այլևս չի լինի։ Յուրաքանչյուր ֆիլմի համար կընտրվի հանձնաժողով։ Հայտերը կներկայացվեն չանձնավորված, առանց անուններ նշվելու։ Այս տարի ավարտին կհասցնեն այն ֆիլմերը, որոնք պետական ֆինանսավորում էին ստացել, բայց ինչ-ինչ պատճառներով անավարտ էին մնացել։ Մշակույթի նախարարի խոսքով համաշխարհային ստանդարտներին համապատասխանող մասնագետների կարիք ունենք և կրթական կենտրոն է ստեղծվելու,վարպետության դասեր ու երեքից-վեցամսյա դասընթացներ են անցկացվելու։Կինոն պետք է կապվի նաև տուրիզմի հետ։ Հայաստանը պետք է հետաքրքիր երկիր դառնա արտասահմանյան կինոարտադրողի համար։