Բացել լրահոսը Փակել լրահոսը
A A

22 ավտոպատահար, գողության 19 եւ կողոպուտի 1 դեպք՝ երեք օրում

Պաշտոնական
1493378426_vtar

Ըստ ոստիկանության օպերատիվ հաղորդագրությունների ամփոփագրերի` փետրվարի 23-ից 26-ը հանրապետությունում արձանագրված մարմնական վնասվածք հասցնելու 16 դեպքերն էլ բացահայտվել են։ Արձանագրվել է թմրամիջոցի հայտնաբերման 7 եւ զենք-զինամթերքի առգրավման 1 դեպք։ Բացահայտվել է խարդախության 22, գողության 19, անձի առեւանգման, յուրացման, դրամանենգության եւ ապօրինի ծառահատման 2-ական, ավազակային հարձակման, կողոպուտի, հարկերից խուսափելու եւ խուլիգանության 1-ական դեպք: Նախկինում կատարված հանցագործություններից բացահայտվել է գողության 6 եւ կողոպուտի 1 դեպք: Անցած 3 օրվա ընթացքում հանրապետությունում արձանագրվել է ճանապարհատրանսպորտային 22 պատահար, ինչի հետեւանքով 2 մարդ զոհվել է, 26-ը` ստացել տարբեր աստիճանի մարմնական վնասվածքներ: