Բացել լրահոսը Փակել լրահոսը
A A

Աշոտ Սաքանյանը հաղթեց 2017թ «Երիտասարդ մարզիկ» անվանակարգում

Սպորտ
sport-eritasard-1

ՀՀ սպորտի եւ երիտասարդության հարցերի նախարարության կողմից կազմակեորպված ուղիղ քվեարկությամբ 2017 թվականի «Երիտասարդ մարզիկ» անվանակարգում հաղթեց վանաձորցի մարմնամարզիկ Աշոտ Սաքանյանը: Նա ընդամենը երեք ձայնով առաջ անցավ արցախցի բազկամարտիկ Սարգիս Ստեփանյանից: Աշոտ Սաքանյանն ավելի հայտնի է որպես «Ձեռքերով քայլող մարդ»: Նա սահմանել է մոտ 30 ռեկորդ, որոնք գրանցվել են հայկական Դյուցազնագրքում: «Այս տարի ամռանը կփորձեմ սահմանել նոր 6-ից 8 ռեկորդներ, որպեսզի գրանցվեմ նաեւ Գինեսի ռեկորդների գրքում: Բոլոր վարժություններն էլ բավականին դժվար են, բայց երկարատեւ մարզումներից հետո արդեն սովորել եմ քայլել ձեռքերի վրա: Հույս ունեմ, որ ամեն ինչ հաջող կանցնի եւ Հայաստանը նոր գրանցում կստանա աշխարհի ռեկորդների գրքում», - «Ա1+»-ի թղթակցի հետ զրույցում ասաց մարզիկը: