Բացել լրահոսը Փակել լրահոսը
A A

Մեր հրաձիգները շարունակում են պայքարը Եվրոպայի մեդալների համար

Սպորտ
sport-hradzig-1

Հունգարիայի Գյոր քաղաքում ընթացող հրաձգության Եվրոպայի առաջնությունում Հայաստանի պատվիրակները շարունակում են պայքարը մեդալների համար: Ինչպես տեղեկացնում է Հայաստանի հրաձգության ֆեդերացիայի մամուլի ծառայությունը, երիտասարդների առաջնությունում Նարեկ Ադամյանը 10մ օդամղիչ հրացան վարժությունում խոցել է 618,1 միավոր եւ գրավել 20-րդ տեղը: Հայկ Բաբայանը ցույց է տվել 23-րդ արդյունքը (617.3), Վրեժ Թորոսյանը՝ 33-րդը (614,9): Օդամղիչ հրացան վարժության աղջիկների պայքարում Ալլա Պողոսյանը 622,0 միավորով զբաղեցրել է 13-րդ հորիզոնականը: Կանանց մեծահասակների առաջնությունում Լիլիթ Մկրտչյանը 10մ վազող թիրախ վարժությունում ցույց է տվել 8-րդ արդյունքը՝ վաստակելով 545 միավոր: Այսօր Հայկ Բաբայանը եւ Ալլա Պողոսյանը կմասնակցեն օդամղիչ հրացան երիտասարդների խառը թիմային վարժությանը, Բենիկ Խլղաթյանը՝ օդամղիչ ատրճանակ երիտասարդների վարժությանը, իսկ Լիլիթ Մկրտչյանը՝ վազող թիրախ՝ խառը վազքում: