Բացել լրահոսը Փակել լրահոսը
A A

Կարո՞ղ են ահաբեկիչները թափանցել Հայաստան (տեսանյութ)

Քաղաքականություն
REGBe04cOnE

Ցանկացած քիչ կառավարելի երկիր  կարելի է հեշտությամբ ներթափանցել: Ըստ արաբագետ Հայկ Քոչարյանի՝   կայունությունը եւ անվտանգությունը պայմանավորված է երկրի ներսում ընթացող քաղաքական գործընթացներով եւ սոցիալ տնտեսական վիճակով:

 «Հայաստանի պարագայում ունենք խնդիրներ ներքաղաքական  կյանքում, նաեւ սոցիալական խնդիրներ կան, սրանք, իհարկե, նպաստող գործոններ են արտաքին ուժերի համար: Առաջին հերթին այս հարցերը պետք է կարգավորել երկիր ներսում»,-ասում է նա:

Ըստ նրա՝ սահմաններին   խիստ հսկողություն  պետք է  լինի ՝կանխելու համար ահաբեկչական միավորների հետ կապ ունեցողների մուտքը Հայաստան. «Հայաստանը հետաքրքրությունների գոտում կա, մենք գտնվում ենք մի տարածաշրջանում, որտեղ հարեւանությամբ գործում են տարատեսակ ահաբեկչական կազմակերպություններ,  մեզնից 800-900 կմ հեռավորության վրա պատերազմական գործողություններ են»:

Բայց Հայաստանին փրկում է մոնոէթնիկ հասարակություն ունենալը, ինչպես նաեւ մի քանի սահմանի փակ լինելը. «Իրանի սահմանից ներթափանցելը շատ դժվար է, վրացական սահմանը վերահսկվում է, իսկ սահմանախախտների պարագայում՝ սահմանապահներն արձագանքում են, սա են վկայում վերջին դեպքերը»:

Հայկ Քոչարյանին  այլ հարց է մտահոգում. « Մենք ունենք օրենք ահաբեկչության մասին, բայց ինձ ծանոթ չէ ցուցակ, ըստ որի պարզ կլիներ, թե ո՞ր կազմակերպություններն են համարվում Հայաստանի համար ահաբեկչական: Նման ցուցակի գոյությունը կօգներ մեզ. եւ սա աշխատանք է, որը պետք է արվի»:

Հիշեցնենք, որ մի քանի օր է շրջանառվում են լուրեր՝ Հայաստան ներթափանցած 50-70 քուրդ ահաբեկչի մասին։ Չնայած ոստիկանությունը հերքել է, այնուամենայնիվ ոչ բոլոր կասկածներն են փարատվել, մասնավորապես այն պարագայում, որ Շիրակի եւ Սյունիքի մարզի դպրոցներին ոստիկանները զգոն լինելու զգուշացում էին տվել։

https://youtu.be/0QMGbCbXSXE