Բացել լրահոսը Փակել լրահոսը
A A

«Իշխանություններին պետք չէ, որպեսզի հիշեն Ղարաբաղյան շարժումը».Արամ Մանուկյան (տեսանյութ)

Կարևոր լուրեր Քաղաքականություն
aram-manukyan-1

Այս տարի լրանում է Ղարաբաղյան շարժման 30 –ամյակը։ Հայ ազգային կոնգրես կուսակցությունը շարժմանը նվիրված միջոցառումների շարք է սկսում, այդ թվում՝ շարժման մասնակիցների ելույթներ, ֆոտոցուցահանդես, կինոֆիլմերի դիտում, շարժման պատմությանը նվիրված գրքի ներկայացում փոտրվարի 20-ին։ ՀԱԿ փոխնախագահ Արամ Մանուկյանը լրագրողների հետ հանդիպման ժամանակ նշում է, գործող իշխանությունների պետք չէ, որպեսզի նշի այս շարժման 30-ամյակը։ «Իշխանությունները ոչինչ չեն անում այդ արժեքը գովերգելու համար, քանի որ իրենք այդ արժեքը չեն գնահատում, չեն սիրում, իրենցը չէ, բայց մենք պարտավոր ենք գովազդել այդ արժեքը որպես ժողովրդի հավաքական ոգևորության, արժանապատվության գործոն։ Մեր նպատակը  դա է, որ ժողովուրդը ոգևորվի և դուրս գա ապատիկ վիճակից։ Իշխանութոյւնները չկան էս խաղի մեջ չկան, իրանք էս շարժման գաղափարախոսւոթյան մեջ չեն եղել»,-ասաց Արամ Մանուկյանը։  ՀԱԿ խմբակցության ղեկավար Լևոն Զուրաբյանը ավելացնում է.  «88-ի շարժումը Հայաստանի և հայ ժողովրդի համար ունեցել է նույն կարևորորությունը, ինչ որ ֆրանսիական հեղափոխությունը ունեցել է ֆրանսիացիների համար, ովորհետև դա եղել է հեղափոխական շարժում, որը ֆունդամենտալ կերպով փոխել է ժողովրդի մտածելակերպը, քաղաքական տրադիցիաները, հիմնադրել է լրիվ նոր մոտեցումներ մեր քաղաքական մտածողության մեջ։ Դա հայ ժողովրդի վերածնունդի շարժում էր։ Իրականում այսօր իշխանության մեջ հավաքված են նույն կոմսոմոլի կարիերիստները, որոնց դեմ ուղղված էր մեր շարժումը, այդ մարդկանց ենք մենք քշել իշխանությունից, այդ մարդիկ հիմա հասել են ռևանշի։ Իշխանությունը հիմա նրանց ձեռքին է, դուք ո՞նց եք պատկերացնում, որ իրենք պետք է ուզենան տոնել դա, իրենց պարտության օրը տոնեն»։ ՀԱԿ խմբակցությունը այսօր նաև «Ալդե» եվրոպական լիբերալ կուսակցության փոխնախագահի հետ՝ լիբերալիզմի և այլ հարցերի շուրջ համագործակցությունը խթանելու համար։ Ըստ ՀԱԿ անդամների՝ «Ալդե» կուսակցությունը առաջինն է եղել Եվրոպական պառլամենտում, որը մարտի 1-յան դեպքերից հետո հայտարարել է, որ Հայաստանում կան քաղբանտարկյալներ։