Բացել լրահոսը Փակել լրահոսը
A A

Հանրապետությունից արտահանվել է 9843 տոննա թարմ պտուղ-բանջարեղեն

Տնտեսություն

Ս․թ․ փետրվարի 16-ի դրությամբ Հայաստանի Հանրապետությունից ընդհանուր առմամբ արտահանվել է 9843 տոննա թարմ պտուղ-բանջարեղեն` նախորդ տարվա նույն ժամանակահատվածի 8043  տոննայի դիմաց: Հայկական թարմ պտուղ-բանջարեղենը հիմնականում արտահանվել է Ռուսաստանի Դաշնություն (շուրջ  9000 տոննա),  նաև Վրաստան, Բելառուս,  ԱՄԷ և Ռումինիա:   ՀՀ գյուղատնտեսության նախարարության տեղեկատվության և հասարակայնության հետ կապերի բաժին