Բացել լրահոսը Փակել լրահոսը
A A

Գրիգոր-Սեւակ Մխիթարյանը՝ Բրազիլիայի փոխչեմպիոն

Սպորտ
sport-chess-brazilia

Ռիո Դե Ժանեյրոյում կայացած տղամարդկանց շախմատի Բրազիլիայի 84-րդ առաջնությունում հայազգի գրոսմայստեր  Գրիգոր-Սեւակ Մխիթարյանը զբաղեցրեց 2-րդ տեղը: Նոկաուտ մրցակարգով անցկացրած մրցաշարին մասնակցեցին այդ երկրի 16 ուժեղագույն շախմատիստներ: Գրիգոր-Սեւակ Մխիթարյանը հաղթահարելով առաջին երեք արգելքները, մտավ եզրափակիչ, որտեղ նա ուժերը չափեց 2006թ Բրազիլիայի չեմպիոն, 29-ամյա Ալեքսանդր Ֆիերի հետ: Դասական շախմատի 4 պարտիայից բաղկացած եզրափակիչում մեր հայրենակիցը անհաջող մեկնարկեց եւ պարտվեց առաջին երկու պարտիաներում: Երրորդ տուրում սպիտակներով խաղացող հայազգի շախմատիստը բոլոր ջանքերը գործադրեց հաշվի տարբերությունը կրճատելու համար, սակայն մոտ 6 ժամ տեւած պարտիան 106-րդ քայլում ավարտվեց ոչ-ոքի: Այդպիսով, Ալեքսանդր Ֆիերը հաղթեց 2,5:1,5 հաշվով եւ երկրորդ անգամ հռչակվեց երկրի չեմպիոն, իսկ Գրիգոր-Սեւակ Մխիթարյանը ստիպված է բավարարվել փոխչեմպիոնի կոչումով: