Բացել լրահոսը Փակել լրահոսը
A A

Միայնակ Գայլ. «Մեռնեմ այդ ձեռքերին» (տեսանյութ)

Քաղաքականություն
sasna-crer

Երեւանի ավագանու նիստի ժամանակ երեկ տեղի ունեցած միջադեպը այսօր քննարկման առարկա է դառնում նաեւ  Սասնա ծռերի գործով դատական նիստին:   «Երեկվա աղջկա ցավը տանեմ, մեռնեմ այդ ձեռքերին:  Ուզում եմ ասել, այս մարդկանց արարքը այն էր, որ իրենք նեղվում են, որ  իմ ազգը, իմ երկիրը կեղտի մեջ թաղված է, իսկ իրենք վայելում են այդ փառահեղ կյանքը»,- ասաց Արայիկ Խանդոյանը:  Իր զորակցությունը «Երկիր Ծիրանի» խմբակցության անդամ Մարինա Խաչատրյանին  հայտնեց նաեւ Պավել Մանուկյանը. «Այն ինչ մենք ականատես եղանք, մեկ անգամ եւս ապացուցեց, որ  այս իշխանությունը որեւէ օրենքի սահմաններում չի գործում, օրենքը գործում է իրենց համար, ինչքան ուզում են խփում են»  Հայտարարությունները լսելուց հետո դատավոր Մեսրոպ Մակյանը հետաքրքրվում է՝ կարող են շարունակել արդյոք  նիստը  մի իրավիճակում, երբ պաշտպանների մեծ մասը գործադուլ է սկսել: Փաստաբաններն այս կերպ իրենց բողոքն են արտահայտում օրենսդրական փոփոխության դեմ, ըստ որի  կարող է կիրառվել նաեւ  տուգանք մինչև 100 հազար դրամի չափով:  Նիստին ներկա փաստաբան Հարություն Բաղդասարյանը  ԱԺ-ի կողմից ընդունված փոփոխություններն համարում է մի քանի  փաստաբանների  նկատմամբ հաշվեհարդար. «Ունի մեկ նպատակ՝ սաստելու անսանձ փաստաբանների խոսքի իրավունքը: Սրանով իրականացվում է տեռոր փաստաբանների նկատմամբ»: «Սասնա ծռեր»-ի անդամները հայտարարեցին, որ առանց իրենց պաշտպանների չեն ցանկանում մասնակցել դատական նիստին: Դատարանը որոշեց դատախազի նկատմամբ անհարգալից վերաբերմունք դրսեւորելու համար  Գագիկ Եղիազարյանին 20 ժամով հեռացնել նիստերի դահլիճից:     Այնուհետեւ դատավոր Մեսրոպ Մակյանը որոշեց դիմել հանրային պաշտպանի գրասենյակ՝  գործում հանրային պաշտպաններ ներգրավելու համար: «Հաշվի առնելով, որ փաստաբանների վարքագիծը անկանխատեսելի է եւ չի բացառվում, որ նրանք շարունակեն ամիսներով, կամ տարիներով գործադուլ անել»,- ասաց դատավորը  Դատական նիստը կշարունակվի մեկ շաբաթից: