A
A
Արմեն Սարգսյանն ու Արտակ Զեյնալյանը հանդիպել են
Հանրապետական կուսակցության կողմից առաջադրած թեկնածու Արմեն Սարգսյանը հանդիպել է Ազգային ժողովի «ԵԼՔ» խմբակցության պատգամավոր Արտակ Զեյնալյանի հետ։ Արմեն Սարգյանի մամուլի քարտուղար Հասմիկ Պետրոսյանը չցանկացավ փակագծեր բացել,-«մտքերի փոխանակում է տեղի ունեցել, Արմեն Սարգսյանը բաց է քննարկումների համար, հենց նրա նախաձեռնությամբ է հանդիպումը եղել»: Հիշեցնենք, որ «ԵԼՔ» խմբակցությունը նախագահի թեկնածու է ցանկանում առաջադրել հենց Արտակ Զեյնալյանին: Այն հարցին՝ նրանք մրցակիցներ են, թե ոչ, Հասմիկ Պետրոսյանը պատասխանեց, որ դեռևս ոչ ոք նախագահի թեկնածու չի առաջադրվել: