A
A
Հայ դահուկորդները պատրաստվում են օլիմպիական մեկնարկին
Փհենչանում ընթացող 23-րդ ձմեռային օլիմպիական խաղերում այսօր պետք է պայքարի մեջ մտնեն Հայաստանի ներկայացուցիչները: Սակայն մեր ուժեղագույն դահուկորդուհի Կատյա Գալստյանը չի հայտավորվել կանանց արագավազքի որակավորման փուլում: Նա բաց կթողնի իր առաջին մեկնարկը: Տղամարդկանց արագավազքում հանդես կգա Միքայել Միքայելյանը: Նա կմեկնարկի 74 համարի տակ եւ կհետապնդի Թուրքիայի ներկայացուցիչ Համզա Դուրսունին: Որակավորման փուլի հետո տեղի կունենան քառորդ եզրափակիչները, ապա կիսաեզրափակիչ եւ եզրափակիչ մրցավազքերը: