A
A
«Գրանդ Քենդին» էժանացրեց կոնֆետեղենը
Վերջին օրերին տարածվող լուրերը հաստատվեցին` «Գրանդ Քենդին» էժանացրել է կոնֆետեղենի գները: Ընդ որում, իջել են բոլոր տեսակի կոնֆետների գները: Հաճախորդները հաճելիորեն զարմացած են: Մի մասը կասկածում էին .«Բոլորը թանկացնում են: Հնարավոր չէ, որ ինչ որ մեկը կարողանա էժանացնել»: Բայց փաստը մնում է փաստ: Կկարողանա տեղական արտադրողի այս քայլը կոտրել համատարած թանկացումների ալիքը: Ցույց կտա ժամանակը: Միգուցե մյուսներն էլ փորձեն ցածր գնի և բարձր որակի շնորհիվ մեծացնել շրջանառությունը, խուսափելով գին բարձրացնելու պարզունակ քայլից: R