Բացել լրահոսը Փակել լրահոսը
A A

«Առաջին փոխվարչապետի պաշտոն եք սահմանել, որ ինչ-որ մարդու չնեղացնե՞ք»

Քաղաքականություն
aram-sargsyan-1

ԱԺ-ում այսօր սկսվեց «Անվտանգության խորհրդի մասին» օրենքի նախագծի՝ առաջին ընթերցմամբ քննարկմանը Ելք խմբակցության պատգամավոր Արամ Սարգսյանն իր ելույթում հայտարարեց, որ ԱԽ օրենքին ծանոթանալուց հետո հիշեց եղբոր հոդվածներից մեկը՝ «Հայի վերջին խելքը». «Ես պատահական, չէ, որ հիշել եմ եղբորս. մենք պետք է հիշենք, որ այս խորհրդանում սպանվել է ԱԺ նախագահն ու վարչապետը: Այդ ժամանակ ԱԽ նիստ է աշխատել, որը ղեկավարել է ՀՀ նախագահը: Մենք պատերազմող երկիր ենք, վարչապետը Գերագույն գլխավոր հրամանատար է, Աստված մի արասցե, որ այդ վարչապետը պատերազմի դաշտում զոհվի, ով է խնդիրները բերելու ու քննարկելու, որը տնտեսության կամ գյուղատնտեսության մասնագետ է: Պետք է վերանայել այս ամեն ինչը: Պետք չէ ՀՀ նախագահին զրկել ԱԽ նիստներին մասնակցելուց, չէ՞ որ ինքն էլ պետք է տեղեկանա երկրի անվտանգության հարցերին: Եթե ուզում եք լեգիտիմ ԱԺ ունենալ, ապա ԱԺ խմբակցություններից էլ պետք է մեկական անդամ ունենաք, քանի որ անվտանգության հարցերում բոլորս էլ միասնական ենք աշխատում: Առաջին փոխվարչապետի պաշտոն եք սահմանել, որ ինչ-որ մարդու չնեղացնեք: Կներեք, այս օրենքը լավը չէ, մենք դեմ ենք քվեարկելու»: