Բացել լրահոսը Փակել լրահոսը
A A

«Ֆիզիկապես հնարավոր չէ շուկայի ամենօրյա հսկողություն սահմանել». նախարար

Քաղաքականություն
ignati

Կառավարության հետ հարցուպատասխանի ընթացքում այսօր «Ծառուկյան դաշինք» խմբակցության պատգամավոր Շաքե Իսայանը փորձում էր ճշտել՝ արդյո՞ք սննդի ազգային անվտանգության պետական կոմիտեն տեղում է, թե՞ ոչ։ Շաքե Իսայանը հարցով դիմեց գյուղատնտեսության նախարարին։ ««Հետք» լրատվամիջոցը հրապարակել էր լաբորատոր փորձաքննության արդյունքներ, որտեղ ներկայացված են ՀՀ շուկայում լայն տարածում ունեցող 10 ընկերությունների թթվասեր, որոնցից միայն 3-ն են համապատասխանել նորմերին, մնացած 7-ում հայտնաբերվել են աղիքային ցուպիկ, հակաբիոտիկ, խմորասնկերի բարձր քանակ։ Ինչպե՞ս է, որ խախտումները հայտնաբերում է ոչ թե սննդի ազգային անվտանգության ծառայությունը, այլ զանգվածային լրատվամիջոցը»։ Հարցին ի պատասխան Գյուղատնտեսության նախարար Իգնատի Առաքելյանն էլ իր հերթին արձանագրեց, որ սա առաջին դեպքը չէ։ «Բոլորն իրենց տեղում են։ Սա առաջին դեպքը չէ, երբ մամուլը հայտնաբերում է սննդի որակին վերաբերող խախտումներ։ Ֆիզիկապես անհնար է հարյուր տոկոսով ամենօրյա շուկայի վերահսկողություն իրականացնել։Սրանով մամուլն օգնում է սննդի ազգային անվտանգության պետական կոմիտեին։ Իգնատի Առաքելյանը նշեց, որ հետամուտ են եղել փորձաքննության արդյունքներին։