Բացել լրահոսը Փակել լրահոսը
A A

Փաստաբանները կարող են անժամկետ գործադուլ հայտարարել (տեսանյութ)

Քաղաքականություն
pastabanner

Հայաստանի փաստաբաններն այսօր  հրաժարվել են ներկայանալ դատարաններ եւ մասնակցել որեւէ քննչական գործողության: Մեկօրյա գործադուլով փաստաբաններն իրենց բողոքն են արտահայտում նոր իրավակարգավորումների դեմ:  «Մենք հասկանում ենք, որ եթե այս տուգանքներն ուժի մեջ մտան եւ տուգանքն դարձավ իրականություն, ապա վաղը փաստաբանը  չի կարող իր վստահորդի շահերը պաշտպանել: Եթե փաստաբանը վաղը դատարանում դատավորի գործողությունների դեմ առարկություն ներկայացնելու  ժամանակ  հանդիպի դատավորի վատ տրամադրությանը  եւ վերաբերմունքին եւ դատավորն ասի, որ դու իմ մասին վատ արտահայտվեցիր եւ այդ պահին դատական տուգանք կիրառի: Եկեք  երաշխավորված չասենք, որ փաստաբանը, որ տուգանքից հետո կսկսի իր կեցվածքը փոխել»,- ասաց Փաստաբանների պալատի նախագահ Արա Զոհրաբյանը:    ԱԺ-ում օրենքի նախագիծն առաջին ընթերցմամբ ընդունվել է, սակայն առաջինից երկրորդ ընթերցում ընկած ժամանակահատվածում Արդարադատության նախարարությունը այս դրույթը տեղափոխվեց դատավարության օրենսգիրք. Ինչը փաստաբանները համարում են Սահմանադրական օրենքի ոտնահարում:  Օրենքը պետք է ուժի մեջ մտնի 2019 թ  հունվարի 1-ից.  «Եթե դուք դատական տուգանք եք ուզում կարգավորեք եւ մեր նկատմամբ կիրառեք, ապա նախագծի մեջ մեր անվտանգության բարձիկները չեք կանխատեսել»,-ավելացրեց Արա Զոհրաբյանը:  Արդյոք փաստաբանների նկատմամբ տուգանքների կիրառումը դատավորների առաջարկով չէ.  «Երբ Դատական օրենսգրքից դատական տուգանքը դուրս եկավ, շատ  դատավորներ փաստաբաններին շնորհավորել են, ասել են, լավ է,  որ դուրս եկավ»:  Փաստաբան Հարություն Հարությունյանն էլ  պաշտոնատար անձանց հիշեցրեց, որ այս կյանքում ոչ ոք ապահովագրված չէ: « Միգուցե վաղն այն անձինք, ովքեր ջանք չեն խնայում օրենքի այս նախագիծն անցկացնելու համար,  հենց վաղը կարիք ունենան փաստաբանի ծառայությունից օգտվելու»:  Հանրային պաշտպանի գրասենյակի ղեկավարն էլ  փաստաբանների հետ զրուցելով համոզվել է՝  նրանք վճռական են տրամադրված եւ պատրաստ են անժամկետ գործադուլ անցկացնել: Այսօրվա քննարկումը լրագրողների համար բաց էր միայն 40 րոպե: Փակ քննարկմանը փաստաբանները որոշել են շարունակել իրենց գործադուլը: