Բացել լրահոսը Փակել լրահոսը
A A

Իրապես լավ նախագիծ է. Մարուքյանը՝ Ա. Հովհաննիսյանի նախագծի մասին (տեսանյութ)

Քաղաքականություն
edmon

ԱԺ-ն այսօր ԱԺ փոխնախագահ, ՀՀԿ խմբակցության պատգամավոր Արփինե Հովհաննիսյանի հեղինակած «Վարչական դատավարության» օրենսգրքում փոփոխություններ կատարելու մասին նախագծի քննարկմանը Ելք խմբակցության պատգամավոր Էդմոն Մարուքյանն իր ելույթում հայտարարեց, որ նախագիծն իրապես լավ նախագիծ է, ինքը կողմ է քվեարկել ԱԺ պետաիրավական եւ մարդու իրավունքների պաշտպանության հարցերի մշտական հանձնաժողովում. «Երբ ես փաստաբան էի, մեր փորձն ինչ էր ցույց տալիս՝ երբ լրագրողը մոտենում էր մի կողմի ու խնդրում տեսալուսանկարահանման միջնորդություն ներկայացնել, մյուս կողմը դա տեսնում էր ու ասում, թե ես առարկում եմ: Արդյունքում, դատավորն ասում էր՝ քանի որ մի կողմն առարկում է, ուրեմն չի լինի: Առաջարկվում է, որ դատավորը որոշի: Մյուս կարգավորումն այն է, որ վարչական մարմինը լեգիտիմ հիմանվորում պետք է ունենա, թե ինչու չի ցանկանում տեսալուսանկարահանում արվի: Օրինակ՝ Կադաստրի ներկայացուցչի՝ «պրիչոսկաս սիրուն չի» ասելը լեգիտիմ հիմնավորւմ չէ: Սրա տրամաբանությունն այն է, որ մեր հարկերով վճարվող վարչական մարմինը պետք է տրամաբանական հիմնավորում ներկայացնի: Կառավարության դռնփակ լինելու հետ զուգահեռ անցկացնելն այս նախագծի հետ որեւէ աղերս չունի: Ես կոչ եմ անում կողմ քվեարկել, որպեսզի ավելի լավ կարգավորում ունենանք»: