Բացել լրահոսը Փակել լրահոսը
A A

«Խառը կանաչու» դարաշրջան. Նիկոլ Փաշինյանը եզրափակեց թանկացումների դեմ բողոքի հանրահավաքը (տեսանյութ)

Քաղաքականություն
Untitledrr33

Այս փուլը պատմագրության մեջ կոչվելու է «Խառը կանաչու» ժամանակաշրջան։ Այդ մասին «Ելք» դաշինքի անցկացրած երթից հետո Շառլ Ազնավուրի հրապարակում ասել է ԱԺ «Ելք» խմբակցության ղեկավար Նիկոլ Փաշինյանը։ Մանրամասնելով՝ նա նշել է, թե նախորդ երթից հետո կրկին թանկացումներ են գրանցվել, բենզինը թանկացել է։

«Պատմագրության մեջ կան դարաշրջաններ, կա բրոնզո դարաշրջան, երկաթե դարաշրջան։ Մեր ընթացիկ շրջանը կոչվելու է «խառը կանաչու» դարաշրջան։ Թանկացումները հասել են արդեն դպրոցական բուֆետներին, պրոցեսը ըստ էության ծավալվում է մարզերում, դիզվառելիքի թանկացումը բերում է  նոր թանկացումների։ Իսկ կառավարությունն ասում է՝ զատո խառը կանաչին էժանացել է 30 տոկոսով։ Ու հայտարարում են՝ ոչ մի սարսափելի բան տեղի չի ունեցել։ Ասում են՝ մեր աղքատները չեն մեռնի, իմունիտետ են ձեռքբերել»,- ասել է Փաշինյանն ու նշել. «Այս մոտեցումը մենք անթույլատրելի ենք համարում։ Մեր խնդիրը արտագաղթը չէ, այլ որ Հայաստանի տնտեսությունը, ի վերջո, լինի մրցունակ»։Շարունակությունը՝ տեսանյութով: