Բացել լրահոսը Փակել լրահոսը
A A

Դատախազը լիազորագիր չուներ. գործի քննությունը կշարունակվի փետրվարի 28-ին. ՀՔԱՎ

Հասարակություն
serj

Այսօր՝ 2018 թ. փետրվարի 5-ին, Երևան քաղաքի ընդհանուր իրավասության դատարանը (Կենտրոն նստավայր) հետաձգեց ՀՀ Գլխավոր դատախազության դեմ ՀՔԱ Վանաձորի գրասենյակի հայցի քննությունը: Դատարան ներկայացած դատախազ Շահբազյանը համապատասխան լիազորագիր չուներ: Գործի քննությունը հետաձգվեց մինչև 2018 թ. փետրվարի 28-ը՝ ժամը 15:00: Հիշեցնենք՝ Դատարան ներկայացված հայցով ՀՔԱ Վանաձորի գրասենյակը պահանջում է պարտավորեցնել ՀՀ Գլխավոր դատախազությանը՝ 2017թ. դեկտեմբերի 9-ին Սերժ Սարգսյանի արած հայտարարության վերաբերյալ հանցագործության մասին հաղորդման հիման վրա ՀՀ Քրեական դատավարության օրենսգրքի դրույթների համաձայն որոշում կայացնելուն և այն Կազմակերպությանը տրամադրելուն: Ավելին՝ ԱՅՍՏԵՂ