Փհենչհան-2018. Ռեկորդներ, թվեր եւ փաստեր
Փետրվարի 9-ին հարավկորեական Փհենչհան քաղաքում կմեկնարկի 23-րդ ձմեռային օլիմպիական խաղերը:
Այս անգամ խաղերին կմասնակցեն 92 երկրներ, որը օլիմպիական նոր ռեկորդ է: Առաջին անգամ ձմեռային օլիմպիական խաղերին կմասնակցեն 6 նոր երկրներ՝ Էկվադորը. Էրիտրեան, Կոսովոն, Մալայզիան, Նիգերիան եւ Սինգապուրը:
Փհենչհանի խաղերն առանձնանում է եւս մի ցուցանիշներով: Հարավկորեական այս քաղաքը նորվեգական Լիլեհամերից հետո երկրորդ փոքր բնակավայրն է (40.427 բնակիչ), որը հռչակվել է օլիմպիական մայրաքաղաք:
Մասնակիցների մեջ ամենատարածված անունը Ջոնն է՝ 272 հոգի: Հետո հաջորդում են Ռոբերտը (186) եւ Վլադիմիրը (180): Կանանց անուններից ամեենատարածվածը Օլգան է (73):
Խաղերի մասնակիցներից ամենատիտղոսակիրը շվեդուհի Շառլոտ Կալան է, որը օլիմպիական կրկնակի չեմպիոն է եւ եռակի փոխչեմպիոն:
Փհենչհան-2018-ում ամենակրտսեր մասնակիցը կլինի չինուհի ֆրիսթայլիստ Վու Մենգը, որն անցած տարվա հոկտեմբերին նշել է իր 15-ամյակը: Ամենատարեց մասնակիցը կանադուհի կյորլինգիստ Չերիլ Բերնարն է, ով այժմ 51 տարեկան է:
Հավելենք, որ Հայաստանից 2018թ ձմեռային օլիմպիական խաղերին կմասնակցեն երեք հոգի՝ դահուկորդներ Կատյա Գալստյանն ու Միքայել Միքայելյանը եւ լեռնադահուկորդ Աշոտ Կարապետյանը:
