Բացել լրահոսը Փակել լրահոսը
A A

Իրազեկում է «Երկիր Ծիրանին»

Հասարակություն
zara1-1

2018 թվականի փետրվարի 2-ին Երևանի ավագանու «Երկիր Ծիրանի» խմբակցության անդամներ Զարուհի Փոստանջյանը, Մարինա Խաչատրյանը և Սոննա Աղեկյանը այցելեցին Երևանի Մոսկովյան փողոց, որի իբրև թե վերանորոգման համար քաղաքապետարանի բյուջեից հատկացվելու է շուրջ 500 հազար դոլարին համարժեք դրամ: Ավագանու անդամները ուղիղ նկարահանմամբ մայրաքաղաքի բնակիչներին ցույց տվեցին Մոսկովյան փողոցի բարեկարգ վիճակը, ինչպես նաև՝ կանաչ տարածքի հաշվին ապօրինաբար կառուցված ավտոկայանատեղին: «Երկիր Ծիրանի» խմբակցության անդամները այցելեցին նաև Վահան Տերյանի անվան փողոց՝ երևանցիներին տեղում իրազեկելու Երևանի քաղաքապետարանի կողմից օլիգոպոլ կառույցի ներկայացուցիչներից Սամվել Կարապետյանին պատկանող հսկայական շինության համար նույն փողոցում նաև ավտոկայանատեղի նվիրելու որոշման մասին, որի վերաբերյալ դիմումը օլիգարխը Երևանի քաղաքապետարանին ներկայացրել է հոր միջոցով: Երևանի քաղաքապետարանի այլ ապօրինություններն ու կամայականությունները հետագայում ևս լուսաբանվելու են «Երկիր Ծիրանի» խմբակցության կողմից: Կից ներկայացվում են առնչվող տեսանկարահանումները:   https://www.facebook.com/zaruhi.postanjyan/videos/1802703793129143/ https://www.facebook.com/zaruhi.postanjyan/videos/1802693056463550/ https://www.facebook.com/zaruhi.postanjyan/videos/1802679743131548/   «Երկիր Ծիրանի» կուսակցության լրատվական ծառայություն 02.02.2018 Երևան