Բացել լրահոսը Փակել լրահոսը
A A

«25.000 դրամ պարտքի համար տասնամյա աղջկաս առեւանգել էր». Եղվարդի բնակիչ. Առավոտ

Հասարակություն
erexa_brnutyun-2

Եղվարդի բնակիչ Վարսենիկ Աբգարյանը մանրամասներ է պատմում իր տասնամյա աղջկա առեւանգման դեպքով: Ըստ նրա՝ հարեւանուհին՝ Մարինե Հարությունյանը, իր աղջկան դպրոցից խաբելով տարել է իր տուն ու սկսել իրեն սպառնալ՝ եթե պարտքը չտաս, երեխային չեմ տա: «Չէր թողնում երեխաս գար: Տասը անգամ իրեն ասացի՝ երեխուն բեր տուն, ասաց՝ ստեղ երեխա չկա: Դպրոցից երեխուս վերցրել է, ասել է՝ արի գնանք հաց առնենք ու խաբել, տարել»,- Aravot.am-ին պատմեց Վարսենիկ Աբգարյանը: Վարսենիկի պատմելով, ինքը 30.000 դրամ պարտք է վերցրել Մարինեից, վերադարձրել 5000 դրամը. «Չեմ հրաժարվել մնացած գումարը տալուց, ասել եմ՝ քիչ-քիչ կտամ»: Վարսենիկ Աբգարյանի խոսքով, երեխան այնքան էր վախեցել, որ երեկ չէր կարողանում խոսել. «Ասում էր մամայիդ ասա, փողը բերի տա, նոր թողնեմ, գնաս»: Մեր դիտարկմանը, թե Մարինեն պնդում է, որ ձեր երեխաներին ինքն է պահել, Վարսենիկ Աբգարյանը հակադարձեց՝ սուտ է. «Էդ ինչ է պահել, տաք ջուր չենք ունեցել, լողացրել է, էդ եղավ պահե՞լ, հա ինչ անենք, երեխա են, սոված են եղել, ինքը իր կամքով մի կտոր հաց է տվել»: Ամբողջական հոդվածը՝ այս հասցեով