Բացել լրահոսը Փակել լրահոսը
A A

Ուղիղ. Ջիբրալթար Մաստերս, եզրափակիչ՝ Արոնյան – Վաշյե-Լագրավ (տեսանյութ)

Սպորտ
a1chess-gibraltar-1.02.

Ջիբրալթարում ընթացող շախմատի Մասթերս մրցաշարի հաղթողը կորոշվի թայ-բրեյքում:   Այսօր ավարտված գլխավոր մրցաշարից հետո միանգամից յոթ շախմատիստներ վաստակեցին 7,5-ական միավոր: Մրցակարգի համաձայն լրացուցիչ գործակիցներով առաջին չորս տեղերը զբաղեցրած շախմատիստները արագ շախմատի փլեյ-օֆֆում խաղարկեցին եզրափակիչ երկու ուղեգրեր:   Մեր գրոսմայստեր Լեւոն Արոնյանը կիսաեզրափակիչում մրցեց հունգարացի Ռիչարդ Ռապորտի հետ եւ հաղթեց 2:0 հաշվով: Անցած տարվա հաղթող Հիկարու Նակամուրան 1,5:2,5 հաշվով պարտվեց ֆրանսիացի Մաքսիմ Վաշյե-Լագրավին եւ վայր դրեց իր լիազորությունները:   Այդպիսով, եզրափակիչում միմյանց հետ հանդիպում են Լեւոն Արոնյանն ու Մաքսիմ Վաշյե-Լագրավը: Հենց դրա հաղթողը կարժանանա մրցաշարի գլխավոր մրցանակին:   Արագ շախմատի պարտիաները կարող եք հետեւել մեր կայքէջում՝ ստորեւ: