Բացել լրահոսը Փակել լրահոսը
A A

Լրագրողի կամ լրատվամիջոցի նկատմամբ սպառնալիքը խիստ պատժի ենթակա արարք է. ՄԻՊ

Պաշտոնական
untitled_12.thumb_

ՀՀ մարդու իրավունքների պաշտպանը խիստ դատապարտելի է համարում «Medialab.am» լրատվական կայքի խմբագրության հասցեին հնչած սպառնալիքների վերաբերյալ տեղեկությունները։  Իրավապահ մարմինները պետք է քրեական ընթացակարգի շրջանակում անմիջապես ստուգեն լրատվամիջոցի հրապարակման առնչությամբ «Ֆեյսբուք» սոցիալական ցանցում սպառնալիքի հնչեցման հարցը։ Այդպիսի արարք կատարած անձը ենթակա է խիստ պատասխանատվության՝ հետագայում նմանատիպ ցանկացած դեպք բացառելու համար։  Պաշտպանի աշխատակազմում սկսվել է քննարկման ընթացակարգ՝ սեփական նախաձեռնությամբ։ Ձեռնարկված միջոցների և դրանց ընթացքի մասին իրավապահ մարմիններից պահանջվել են անհրաժեշտ տեղեկություններ:    Հայաստանի Հանրապետության  մարդու իրավունքների պաշտպանի աշխատակազմի հանրային կապերի բաժին