Բացել լրահոսը Փակել լրահոսը
A A

Մարկոս Պիզելին հեռացավ «Ալ Շաբաբից»

Սպորտ
sport-markos

Հայաստանի հավաքականի ֆուտբոլիստ Մարկոս Պիզելին այսօր խզել է իր ակումբի՝ «Ալ Շաբաբի» հետ կնքած պայմանագիրը: Այդ մասին տեղեկացնում է Սաուդյան Արաբիայի ակումբի թվիթերյան էջը: Մարկոս Պիզելին այդ երկրի ընթացիկ առաջնությունում անցկացրել է 15 հանդիպում, որոնցում խփել է 3 գոլ: «Ալ Շաբաբը» 18 տուրից հետո զբաղեցնում է մրցաշարային աղյուսակի 6-րդ տեղը: Ի դեպ, լուրեր են պտտվում, որ Մարկոս Պիզելին, ինչպես նաեւ Հայաստանի հավաքականի մյուս կիսապաշտպան Արազ Օզբիլիսը, որը երկար ժամանակ հանդես չի գալիս «Բեշիկթաշի» հիմնական կազմում, միասին տեղափոխվում են ղազախական «Ակտոբե» ակումբ: