Բացել լրահոսը Փակել լրահոսը
A A

Երեւանում կանցկացվի Հայաստան - Էստոնիա ֆուտբոլային հանդիպում

Սպորտ
sport-hajastan-estonia

Ֆուտբոլի Հայաստանի հավաքականը մարտի 24-ին Երեւանում ընկերական հանդիպում կանցկացնի Էստոնիայի ազգային թիմի հետ: Այդ մասին հայտնում է Հայաստանի ֆուտբոլի ֆեդերացիայի հավաքական թիմերի բաժինը: Ինչպես արդեն տեղեկացրել ենք, մարտի 27-ին Հայաստանի հավաքականը ընկերական հանդիպում է անցկացնելու նաեւ Լիտվայի ընտրանու հետ: Այդ խաղը նույնպես կայանալու է Երեւանում: