Բացել լրահոսը Փակել լրահոսը
A A

Նպաստ նշանակելուց առաջ ճշտելու են ընտանիքի եկամուտը, վարկային պատմությունը

Պաշտոնական
npast

Ընտանիքների անապահովության գնահատման  համակարգը կատարելագործելու  և ընտանիքի կենսամակարդակի բարձրացմանն ուղղված նպաստների (ընտանեկան, սոցիալական նպաստներ և հրատապ օգնություն) ծրագրերի արդյունավետությունը և հասցեականությունը մեծացնելու նպատակով կառավարությունն ընդունել է համապատասխան որոշում: Այդ նպատակով առաջարկվում է կիրառել ընտանիքի եկամուտը ճշտելու և ընտանիքի սոցիալ-տնտեսական պայմանները հնարավորինս ճիշտ բնորոշելու վերաբերյալ այլընտրանքային տարբերակներ` ընտանիքի անդամների վարկային պատմության և խնայողական միջոցների մասին տեղեկատվություն ստանալու միջոցով: Հիշեցնենք, որ ՀՀ աշխատանքի և սոցիալական հարցերի նախարարին հանձնարարվել էր ՀՀ կենտրոնական բանկի հետ համատեղ քննարկել ընտանիքների անապահովության գնահատման համակարգում հաշվառված անձանց բանկային գործարքների մասին տեղեկատվություն տրամադրելու հնարավորությունը և  ներկայացնել համապատասխան առաջարկություն: