A
A
Արմեն Սարգսյանը մեկնել է Մոսկվա՝ հանդիպելու հայ համայնքի հետ
Հայաստանի Հանրապետական կուսակցության կողմից ՀՀ նախագահի թեկնածու առաջարկված Արմեն Սարգսյանը շարունակում է հանդիպումների շարքը քաղաքական ուժերի, ազգային կառույցների, հասարակության տարբեր հատվածներն ընդգրկող կազմակերպությունների ներկայացուցիչների ու անհատների հետ։ Արտերկրի հայ համայնքներ այցերի շրջանակում Արմեն Սարգսյանն այսօր մեկնել է Մոսկվա, որտեղ նա հանդիպում կունենա Ռուսաստանի հայ համայնքի ներկայացուցիչների հետ։ Առաջիկա օրերին նա հանդիպումներ կանցկացնի նաեւ հայկական այլ համայնքներում։ Արմեն Սարգսյանի մամուլի գրասենյակ