Բացել լրահոսը Փակել լրահոսը
A A

Ուղիղ. Արոնյան – Նակամուրա. Պայքար Ջիբրալթարի շախմատային թագի համար (տեսանյութ)

Սպորտ
a1aronyan-nakamura

Ջիբրալթարում այսօր կավարտվի շախմատի Մասթերս մրցաշարը, որն անցկացվում է 16-րդ անգամ:   Վերջին՝ 10-րդ տուրից առաջ, մրցաշարային աղյուսակը 7-ական միավորով գլխավորում են հինգ շախմատիստներ: Նրանց թվում է նաեւ Հայաստանի հավաքականի առաջատար Լեւոն Արոնյանը: Այսօր նա սպիտակներով հանդիպելու է ամերիկացի գրոսմայստեր Հիկարու Նակամուրայի հետ, որը վերջին երեք տարիներին անընդմեջ հաղթել է այս մրցաշարում: Առաջին տեղ գրավելու համար Լեւոն Արոնյանին հարկավոր է միմիայն հաղթանակ, քանի որ նա լրացուցիչ գործակիցներով զիջում է իր մրցակցին:   Մրցաշարային առումով կարեւոր նշանակություն ունի նաեւ Մաքսիմ Վաշյե Լագրավ - Ռիչարդ Ռապորտի մրցամարտը: Վերը նշված երկու զույգերի պայքարին կարող է խառնվել նաեւ ռուսաստանցի Դանիլ Դուբովը, որը նույնպես 7 միավոր ունի եւ հավակնում է մրցանակային տեղերին: Նա հանդիպելու է վիետնամցի Չան Լիի հետ:   Լեւոն Արոնյան – Հիկարու Նակամուրա պարտիան կմեկնարկի Երեւանի ժամանակով ժամը 14:00-ին: Շախմատասերներն այն կարող են հետեւել մեր կայքէջում՝ ստորեւ: