Բացել լրահոսը Փակել լրահոսը
A A

Ուժեղ քամին պոկել ու շպրտել է դպրոցի տանիքը. երեխաներին տուն են ուղարկել

Պաշտոնական
0be9661f60345dc67ac2a125d9d2fcac

Փետրվարի 1-ին, ժամը 10:53-ին ահազանգ է ստացվել, որ ուժեղ քամու հետևանքով վնասվել է Գեղարքունիքի մարզի Վերին Գետաշեն գյուղի դպրոցի տանիքը. անհրաժեշտ է փրկարարների օգնությունը:
Դեպքի վայր է մեկնել մեկ մարտական հաշվարկ: Կտրվի լրացուցիչ տեղեկություն: ՀՀ ԱԻՆ .................................... Ինչպես գյուղից հայտնում է ֆոտոլրագրող Գագիկ Շամշյանը, բարեբախտաբար, այդ պահին երեխաներն ու ուսուցչական կոլեկտիվը եղել են դասի և ոչ ոք չի տուժել։ Վնասվել են գյուղի դպրոցի տնօրենի և զինղեկի ավտոմեքենաները։ Օպերատիվորեն ժամանել է գյուղապետ Ռուբիկ Ղուկասյանը, ով կատարվածի մասին տեղեկացրել է Գեղարքունիքի մարզպետ Կարեն Բոթոյանին, ում հանձնարարականով գյուղ են ժամանել մարզպետարանի քաղաքաշինության վարչության ծառայողները՝ պետի տեղակալ Խաչիկ Ուդումյանի գլխավորությամբ և Արտակարգ իրավիճակների նախարարության փրկարար ծառայության Գեղարքունիքի մարզային փրկարարական վարչության Մարտունու թիվ 33 հրշեջ-փրկարարական ջոկատի ծառայողները՝ հրամանատար Արթուր Ալեքսանյանի և հրամանատարի տեղակալ Սևակ Սահակյանի գլխավորությամբ։ Օպերատիվորեն ժամանել են նաև Ոստիկանության Մարտունու բաժնի օպերատիվ խումբը՝ բաժնի պետի տեղակալ Գարիկ Մուրադյանի գլխավորությամբ։ Ֆոտոլրագրողի հետ զրույցում դպրոցի տնօրեն Վոլոդյա Գասպարյանն ասում էր. «Աշխատասենյակում նստած էի, երբ ուժեղ ձայն լսվեց։ Ինձ թվաց՝ երկրաշարժ է։ Միագամից դուրս եկա, որպեսզի տեսնեմ՝ հո մարդ չի՞ տուժել։ Բարեբախտաբար, ոչ ոք չի տուժել, սակայն դպրոցը կրել է խոշոր չափի նյութական վնաս։ Տանիքի 80 տոկոսը մի քանի վայրկյանում քամին պոկել և շպրտել է»։ Ֆոտոլրագրողը հայտնում է, որ վնասվել են նաև պատուհաններ, համակարգչային սենյակը, որտեղ, բարեբախտբար, այդ պահին դասապրոցես չի եղել։