Բացել լրահոսը Փակել լրահոսը
A A

«Ֆորմուլա 1»-ը հրաժարվեց գեղեցկուհիներից

Սպորտ
a1formula-1

«Ֆորմուլա 1»-ի նոր ղեկավարությունը 2018 թվականից հրաժարվել է ուղեկցորդուհիների ծառայություններից, որոնք ավանդույթի համաձայն ամեն մեկնարկից առաջ գովազդում էին մրցավազքին մասնակցող թիմերին ու ավտոարշավորդներին: Կազմակերպության գովազդային տնօրեն Շոն Բրաչիսը հայտարարել է, որ ավտոսպորտի միջազգային միությունը նման որոշում է կայացրել, քանի որ գտնում է, որ ուղեկցորդուհիների ներկայությունը հանդիսականներին շեղում է բուն մրցավազքից: «Ֆորմուլա 1»-ի մի քանի ավտոարշավորդներ դեմ են այդ որոշմանը: «Ափսոսում եմ, որ մեկնարկից առաջ մեզ այլեւս չեն ուղեկցի գեղեցիկ աղջիկներ», - ասել է Նիկո Հյուլկենբերգը: «Կանայք պետք է մնան «Ֆորմուլա 1»-ում», - լրացրել է Մաքս Ֆերստապենը: Հարկ է նշել, որ կանանց իրավունքները պաշտպանող միջազգային հասարակական  կազմակերպությունները կոչով դիմել են բոլոր այն մարզական կազմակերպություններին, որոնք գովազդի համար ներգրավում են գեղեցիկ սեռի ներկայացուցիչներին: Դրանք են պրոֆեսիոնալ բռնցքամարտը, առանց կանոնների մենամարտերը, ձիարշավը եւ այլն: