Բացել լրահոսը Փակել լրահոսը
A A

Զորակոչիկի պիտանիության որոշումը փոխվել է. ՀՔԱՎ

Քաղաքականություն
zinvor

Տեսողության խնդիրներ ունեցող զորակոչիկ Դ. Ու.-ն ՀՔԱ Վանաձորի գրասենյակի աջակցությամբ 2018 թ. հունվարի 24-ին ճանաչվել է ժամանակավորապես ոչ պիտանի զինծառայությանը (տարկետում է ստացել 3 տարի ժամկետով)՝ «կարճատեսություն, միօպիկ աստիգմատիզմ» ախտորոշմամբ: 2017 թ. հուլիսի 7-ին՝ ամառային զորակոչի ընթացքում, ԿԲՀ որոշմամբ զորակոչիկը նույն խնդիրների առկայությամբ ստացել էր տարկետում 5 ամսով՝ բուժում ստանալու նպատակով: Նույն տարկետումը ստացել էր նաև 2017 թ. դեկտեմբերի 21-ին՝ ձմեռային զորակոչի ժամանակ՝ այս անգամ «երկու աչքի միջին աստիճանի կարճատեսություն» ախտորոշմամբ: Սակայն զորակոչիկի փաստաթղթերում առկա խնդիրների ուսումնասիրությունից ակնհայտ դարձավ, որ նրա նկատմամբ կիրառվել է իրական վիճակին ակնհայտորեն չհամապատասխանող կետ: Ավելին՝ ԱՅՍՏԵՂ